Мой сайт
Главная | | Регистрация | Вход
 
ՈՒրբաթ, 29.03.2024, 10:55
Приветствую Вас Հյուր | RSS
Меню сайта
Категории раздела
Համակարգչային [4]
Հետաքրքիր է իմանալ [11]
Հումորային [0]
Տրամաբանական [0]
Նորություններ [0]
Օգտակար [0]
online Խաղեր [0]
Զվարճալի նկարներ [0]
Տեսահոլովակներ [0]
Վիդեոներ [0]
Vitamin Club [0]
Kargin serial 5 [0]
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 4
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Форма входа
Главная » 2012 » Նոյեմբեր » 12 » 24 Հետաքրքիր միտք
13:34
24 Հետաքրքիր միտք
$IMAGE2$


  1. Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:

    2. Ոմանք երկրային երջանկությունը կռվով են նվաճում, ուրիշներին նա ինքն է հայտնվում:

    3. Անկեղծությունը` սրտաբացություն է: Մարդկանցից քչերի մեջ է դա հանդիպում, և այն համարում ենք անկեղծություն, սոսկ ծածկամտություն է` ուրիշների վստահությունը շահելու համար:

    4. Կարեկցանքը վստահություն է առաջացնում, իսկ վստահությունը սրտի բանալին է:

    5. Խանդը սնվում է կասկածներով և դառնում է կատաղություն կամ անհետանում, երբ կասկածը փոխվում է վստահություն:

    6. Ծիծաղը երջանկության չափանիշ չէ:

    7. Կան թեթևամիտ և փուչ մարդիկ, որոնք չեն կարող ոչ մեծ թերություններ ունենալ, ոչ էլ խոշոր արժանիքներ:

    8. Նա ով ոչինչ չգիտե, չի կասկածում ոչ մի բանում:

    9. Մենք ընդունակ չենք հիշելու այն անգիտությունը, որի մեջ ծնվել ենք, վիճակն այդ ոչ մի հետք իրենից հետո չի թողնում:

    10. Անգիտությունը մանկության առավելությունն է:

    11. Հաջողությունը հարկավոր է չափել ոչ այնքան դիրքով, որքան մարդ հասել է կյանքում, որքան այն խոչնդոտներով , որպիսիք նա հաղթահարել է հաջողության հասնելիս:

    12. Որքան էլ կասկածենք մեր զրուցակցի անկեղծությանը, բայց և այնպես կարծում ենք, թե մեր հանդեպ ավելի անկեղծ են, քան մեկ ուրիշի:

    13. Երբ մարդ արել է ամեն բան, ինչ կարող էր, և չնայած հաջողության չի հասել, մի պարսավեք նրան անհաջողության համար:

    14. Չափազանց սխալվում են, երբ կարծում են, թե սիրուհուն սիրում են իրենց հանդեպ տածած նրա սիրո համար:

    15. Խորհուրդ տալ կարելի է, բայց անհնար է վարվելակերպ ներշնչել:

    16. Իրական աշխարհը մեկն է, և դա լիովին բավական է:

    17. Ձանձրանում ենք միշտ նրանց հետ, որոնք ձանձրանում են մեզ հետ:

    18. Եթե դուք վեճի մեջ պարտություն եք կրում, ձեզ մնում է էլի մի հնարավորություն, հայհոյել ձեր ընդդիմախոսին:

    19. Ոչինչ այնքան բնական և այնքան խաբուսիկ չէ, որքան սիրված լինելու հավատը:

    20. Խոհեմ զգուշությունն արտահայտվում է ոչ այդքան նրանով, որ մարդ երբեք սխալներ չի կատարում, որքան այն բանով, որ նա թույլ չի տալիս դրանց կրկնությունը:

    21. Տեսնելը հեշտ է, դժվար է կանխատեսելը:

    22. Այն, ինչ վատ են հասկանում, հաճախ փորձում են բացահայտել այնպիսի բառերի օգնությամբ, որոնց ամենևին չեն հասկանում:

    23. Երբ մեկի խելքում բնությունը ճեղքվածք է թողնում, սովորաբար սվաղում է այն ինքնագոհության հաստ շերտով:

    24. Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ տա, ապա հարկ է, որ այն կատարի խելոք մարդը
Категория: Հետաքրքիր է իմանալ | Просмотров: 1207 | Добавил: gonch | Теги: Հետաքրքիր, 24, միտք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Поиск
Календарь
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2024Ստեղծել անվճար կայք с uCoz