1.Ի՞նչ կլիներ, եթե Երկիր մոլորակը 2 անգամ մեծ լիներ:
Եթե մեր մոլորակի շառավիղը երկու անգամ մեծ լիներ, զանգվածը կմեծանար 8 անգամ, իսկ ձգողության ուժը կդառնար 2 անգամ ավելի ուժեղ: Բոլոր կենդանի օրգանիզմները և բույսերը կմահանային իրենց սեփական մարմնի ծանրության հետևանքով:
2. Ի՞նչ կլիներ, եթե Երկիր մոլորակի վրա գոյություն ունենար ևս մեկ տեսակ, որը իր բանականությամբ նման լիներ մարդուն:
Եթե Երկիրը բնակեցված լիներ մարդու նման մի ուրիշ տեսակով, ապա մեր և նրանց միջև կընթանար մշատական պայքար` իշխանության համար: Եվ եթե հազարավոր տարիների ընթացքում ոչ մեկը չհաղթեր, ապա կդադարեինք պայքարել, կադապտացվեինք իրար, կամ էլ ուղղակի կանտեսեինք մեկս մյուսին:
3. Ի՞նչ կլիներ, եթե երկրի վրա բոլոր մարդիկ միաժամանակ ետ թռչեին:
Եթե բոլոր մարդիկ միաժամանակ ետ թռչեին, Երկիր մոլորակը դրա հետևանքով կշեղվեր իր շառավղի մեկ հարյուրերորդ մասով, սակայն վայրեջքի ժամանակ, Երկիրը կվերադառնար իր նախկին դիրքը:
4. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ լինեին երկու անգամ ավելի խելացի:
Այդ դեպքում, գիտնականների կարծիքով, մենք կլինեինք ավելի առողջ, կունենայինք ավելի լավ տեսք: Բայց միևնույն ժամանակ կտարբերվեինք միմյանցից, իսկ հասարակության մեջ կլիներ կոնֆլիկտներ այնպես, ինչպես այժմ:
5. Ի՞նչ կլիներ, եթե բոլոր կատուները միանգամից սատկեին և վերանային Երկրի երեսից:
Կատուները կարող են թվալ հասարակ, ոչնինչ չարժեցող կենդանիներ, բայց նրանք հանդիսանում են կենսականորեն շատ կարևոր օղակ գլոբալ համակարգում: Հետազությունների շնորհիվ (որոշ կզղիներից վերցրել են կատուներին) պարզվել է, որ առանց նրանց երկիրը կարճ ժամանակում կգրավեին կրծողները: Մկները և առնետները կոչնչացնեին հողի վրա բույն դնող թռչուններին:
6.Ի՞նչ կլիներ, եթե մեր Արեգակնային համակարգը ավելի մոտ լիներ Հարդագողի Ճանապարհի եզրին:
Այդ դեպքում Յուպիտերի և Սատուրնի գազային տիտանները չէին կարող գոյություն ունենալ, իսկ այդպիսի մոլորակների բացակայության հետևանքով կարող էր վերանալ Երկիրը, որովհետև այդ պարագայում մեր մոլորակը ավելի շատ կենթարվկեր երկնաքարերի "հարձակմանը":
7.Ի՞նչ կլիներ, եթե գոյություն ունենար ուտելիքի միայն մեկ տեսակ:
Չկա այնպիսի ուտելիք, որի մեջ պարունակեին մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Եթե լիներ այդպիսի ուտելիք, օրինակ ` միրգ, հացահատիկ, կամ միս, ապա դրա միանվագ օգտագործումը օրգանիզմում կառաջացներ տարբեր հիվանդություններ: Միայն միրգ օգտագործելու դեպքում, կառաջանա լնդախտ: Վերջիվերջո ձեր օրգանիզմը կմահանար:
8.Ի՞նչ կլիներ, եթե Արեգակը լիներ երկու անգամ ավելի փոքր:
Արևը կլիներ ավելի կարմիր և ավելի քիչ կտաքացներ: Նրա շուրջ ավելի քիչ պիտանի տարածություն կլիներ, իսկ Երկիրը դուրս կմնար այդ տարածության շառավիղից:
Այս ամենը կարծես մի շատ բարդ մաթեմատիկական հաշվարկի արդյունք լինի, որը կատարել է գիտնականների գիտնականը: